HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Սուրբ Սարգսի հիշատակի օրն է

Այսօր «Հայելի» ակումբում Սուրբ Սարգսի հիշատակի օրվա խորհրդից խոսեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Մատենադարանի գիտաշխատող, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դևրիկյանը: Հ. Խառատյանն ասաց, որ այն ոչ թե Սուրբ Սարգսի տոն է, այլ Սուրբ Սարգսի հիշատակման օր: Ազգագրագետը ուրախությամբ է ականատես լինում, որ Հայ առաքելական տոնացույցի մեջ բարեփոխումներ են կատարվում. այս օրը հիմա պաշտոնապես հայտարարված է սիրո և սիրահարների օրհնության օր: «Այն, ինչ ավանդական մշակույթում միայն աղոթք և ակնկալիք էր` սրբից ստանալ օգնություն, այսօր առարկայորեն գնում են եկեղեցի, որ եկեղեցու սպասավորից ստանան օրհնություն»,-ասաց Հ.Խառատյանը: Սուրբ Սարգսի տոնի ակտիվացումը, ըստ ազգագրագետի, նաև որոշ չափով կապված էր Սուրբ Վալենտինի տոնի տարածման հետ: «Ես կարծում եմ, որ եկեղեցին և եկեղեցական արարողությունը ժողովրդին մոտեցնելու մի ռեֆորմ էր, մեր եկեղեցին փորձում է գտնել լուծում, թե ինչպես մարդը կարող է հանդիսատեսից վերածվել մասնակցի, չգա միայն պատարագը լսելու, այլ ինչ-որ մասնակցություն ունենա»: Վարդան Դևրիկյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ Սուրբ Սարգիսը եկել է փոխարինելու Վալենտինին: «Մի շարք տոներ նույնպես ժողովրդականացվել են, ինչպես Տյարն ընդ առաջի կամ Վարդանանց, Ծաղկազարդի տոները: Բայց դեռևս 1990-ական թվականներին 10-ից 9-ը չգիտեր Վալենտինի մասին, բայց մենք նշում էինք Սուրբ Սարգիսը»,-ասաց Վ.Դեւրիկյանը: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է առաջվորաց կամ խաշիլի պասը: Պասի շրջանում, բացի սննդային սահմանափակումներից, կան նաև սահմանափակումներ կենցաղում: Օրինակ`Սուրբ Սարգսի պասի ընթացքում կանայք հրաժարվում էին նույնիսկ իրենց առօրյա գործերից` լվացք չէին անում, օճառ չէին գործածում, որ Սարգսի ձիու ոտքը չսայթաքի, մազ չէի լվանում և սանրում, բուրդ չէին գործածում, որ նրա ձիու ոտքը չխճճվի: Իսկ աղաբլիթը ավելի շատ ժողովրդական ավանդույթ է, քան հեթանոսական կամ եկեղեցական: Ազգագրագետը փաստեց, որ աղաբլիթը չի հիշատակվում հեթանոսական կամ նախաքրիստոնեական շրջանում, թեկուզ Հայ առաքելական եկեղեցու տրամաբանությամբ` այն հեթանոսական սովորություն է: Հ. Խառատյանն ասում է, որ հայ առաքելական եկեղեցու տոնացույցը բարդ է: Այն սկսել է ձևավորել Գրիգոր Լուսավորիչը, 5-րդ դարում Սակակ Պարթև կաթողիկոսն է կանոնակարգել, երկար ժամանակ հայկական եկեղեցին այդ կանոնակարգով էլ շարժվել է: Միայն Սիմոն Երևանցի կաթողիկոսը որոշ բարեփոխումներ կատարեց: Եվ այսօր էլ ավելի շատ գործածվում է Սիմոն Երևանցու տոնացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր