HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատարը շրջվել է Աղստև գետը. 2 տուժած

Օգոստոսի 8-ին ստացված ահազանգի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել Աղստև գետը, և տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարների ուժերով «ԶԻԼ-130» մակնիշի 57ԼՏ563 պետհամարանիշով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, 1982թ. ծնված Արսեն Մկրտչյանը և ուղևոր, 1959թ. ծնված Նորիկ Կարակատարյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter