HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեն չի համալրվում, կա կենսաթոշակների և աշխատավարձերի ուշացում

«Հայացք» ակումբում այսօր տնտեսական ճգնաժամից և Հայաստանի վրա դրա ազդեցությունից խոսեցին «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և կուսակցության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը: Մովսես Արիստակեսյանն ասաց, որ երբ դեռ չեր սկսվել տնտեսական ճգնաժամը, կառավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց սպասվող ճգնաժամի վրա. «Երբ բյուջեն ներկայացվեց  ԱԺ, արդեն իսկ ֆինանսական ճգնաժամի սպասումները չէին արտահայտված բյուջեում: Մեր մոտ քաղաքականություն իրականացնող մարմինները չեն կարողանում գնահատել իրավիճակը աշխարհում և դրա ազդեցությունը մեր երկրրի վրա»: «Ժառանգության» դիտարկմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա կազդի մի քանի ուղղություններով. բյուջեի չափով Հայաստան էր գալիս տրանսֆերտներ բնակչության հարազատներից, արտագնա աշխատանքի գնացողներից, սպասվում է այդ տրանսֆերտների կրճատում մոտ կիսով չափ: Լուրջ վտանգ է սպասվում արտագնա աշխատանքի մեկնողների չմեկնելու և գործազուրկ մնալու հարցում: Ներդրումները դառնալու են ռիսկային, քանի որ պետությունը չունի տնտեսական զարգացման համապատասխան ծրագիր, որը համահունչ լիներ ազգային ռազմավարությանը: Ըստ «Ժառանգության» տվյալների` 2008թ-ի արդյունքները ցույց են տալիս, որ նախատեսված գնաճը` 4-5,5 %, հիմա այն կազմում է 9,6 %, այն պարագայում, երբ ԱՊՀ նույն սոցիալական պայմաններում գտնվող պետությունները արձանագրել են 117 % գնաճ: «Այս մակրոտնտեսական քաղաքականությամբ մենք չենք կարող ապահովել ազգային արտադրության զարգացումը, ներմուծողների և արտադրողների միջև մրցունակությունը,-համոզվավծ է Մովսես Արիստակեսյանը,-բյուջեում նախատեսված է` հարկերը և ՀՆԱ հարաբերությունը հասցնել 1,4 %-ի: Մենք գտնում ենք, որ դա բավարար չէ»: Բանախոսը շեշտեց, որ այժմ բյուջետային մուտքերն ապահովելու խնդիր կա: Բյուջեն չի համալրվում, կան կենսաթոշակների, աշխատավարձերի ուշացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter