Ցեխակույտում հայտնվել է 5 ավտոմեքենա
Օգոստոսի 7-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի հանգստյան գոտում առաջացած ցեխակույտերում հայտնվել են ավտոմեքենաներ, և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և «ԶԻԼ-131» կրունգ:
«Հրշեջ-փրկարարների ուժերով ցեխակույտերից դուրս են բերվել 4 մարդատար և 1 «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա (5 վարորդ և 22 ուղևոր)»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել