HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է Սևանա լիճը. ուղևորն ու վարորդը մեքենայից դուրս են եկել ինքնուրույն

Օգոստոսի 7-ին՝ ժամը 18:50-ին, ստացված ահազանգի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել Սևանա լիճը, և տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը «Մերսեդես Ե-320» մակնիշի 50ՏԼ001 պետհամարանիշով ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել վարորդ, 1981թ. ծնված Պարգև Գրիգորյանը և ուղևոր, 1985թ. ծնված Գոռ Գրիգորյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 20:00-ին հրշեջ-փրկարարների ուժերով «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել Սևանա լճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter