HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդն ընկել է էլեկտրագնացքի տակ

Օգոստոսի 7-ին ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսահակյան-Լուսաղբյուր գյուղերի երկաթուղային գծի հատվածում՝ էլեկտրագնացքի տակ, մարդ է ընկել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը գնացքի մեքենավար, 56-ամյա Արկադի Բ.-ի և նրա օգնական, 55-ամյա Արմեն Պ.-ի վարած Երևան-Գյումրի մարդատար գնացքը թիվ 8 պիկետում՝ Լուսաղբյուր գյուղի դիմաց, հարվածել է 17-ամյա Վալտեր Գալստյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter