HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել են «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի պահեստը և Արալեզ գյուղի էլեկտրական ենթակայանը

Օգոստոսի 6-ին՝ ժամը 02.42-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում՝ թիվ 62 երթուղային տաքսիների դիսպետչերական կետի հարակից շինանյութի պահեստում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Ժամը 03.12-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:42-ին, մարվել՝ 04:46-ին:

Ամբողջությամբ այրվել է Արին-Բերդի փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի պահեստային տարածքը՝ շինարարական և տնտեսական ապրանքներով՝ 500 քմ մակերեսով:

Դեպքից մեկ օր առաջ՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 14:48-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով, մարվել՝ ժամը 15.23-ին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ամբողջությամբ այրվել է թիվ 0275 էլեկտրական ենթակայանը և հարակից 40 քմ խոտածածկ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter