HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ գիծ լրագրողների համար

Լրագրողների նկատմամբ բռնարարքների կամ խախտումների համար շուտով գործելու է թեժ գիծ: Այդ ծառայության հեղինակը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է: Արագ արձագանքման խումբը կազմակերպման փուլում է, բայց արդեն այսօր մեկ հեռախոսահամար գործում է` 093 10 70 85: «Երբ որ դուք կզգաք` Ձեր իրավունքները խախտվել են, կարող եք դիմել արագ արձագանքման խնդրին»,-այսօր Ժուռնալիստների տանը կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Իսկ լրագրողների հարցին, թե ինչպես են «արագ արձագանքելու, եթե լրագրողին ծեծի են ենթարկել», Աշոտ Մելիքյանը պարզաբանեց. «Մենք մեկնելու ենք այնտեղ, որտեղ դեպքը տեղի է ունեցել, նկարագրելու ենք ամբողջ իրավիճակը, լսելու ենք տարբեր կողմերին, արձանագրելու ենք ամբողջը և որոշում կընդունենք, թե ինչպիսին են լինելու մեր հետագա քայլերը»: Իսկ հետագա քայլերը կարող են լինել հայտարարություններ, մամուլի ասուլիսներ, ընդհուպ մինչև դատական գործի նախաձեռնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter