HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են զբոսաշրջության ոլորտի հարցեր

Այսօր` ժամը 15:30-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կողմից կազմակերպված հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ՀԱՄՀ դերը զբոսաշրջության խթանման գործում: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է համադրել ոլորտի մասնավոր հատվածի և ՀԱՄՀ-ի ներուժը զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և ոլորտի զարգացման համար:

ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ ՀԱՄՀ-ն, որպես զբոսաշրջության ոլորտի ծրագրերի պատասխանատու, կանի առավելագույնը ոլորտն առավել գրավիչ և մրցունակ դարձնելու նպատակով: Նա, մասնավորապես, մասնակիցներին ներկայացրեց ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակի ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվելիք ծրագրերը:

Քննարկվեցին նաև զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության դերի կարևորությանը, դրա զարգացման միտումներին ու հեռանկարներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի 

Մեկնաբանություններ (3)

svoy
ув. К.А.!...Вам, как представителю диаспоры, наверное, приходилось не раз участвовать в различных *дискусах* по вопросам наращивания турпотока в Армению...в итоге имеем то, что имеем...армяне предпочитают отдыхать за рубежом, а не у себя в стране...ИМХО или не ИМХО, а бриться турагенту (или как его там) следует ежедневно...прикрываться либеральным пустословием, оправдывая непреложные истины, удел слабых личностей...
Карина Аракелян
Довольно странно полагать, что легкая небритость может являться фактором отторжения, сказывающимся на турпотоке и знаком причастности к организованной преступной группировке… Меня, как представителя диаспоры, крайне смущают подобные беспредметные дискусы в нашей стране, которые, к сожалению, зачастую переносятся в плоскость личностных оскорблений и размытых формулировок. ИМХО, подобный подход и является основным препятствием формирования общества, где рациональные идеи доминируют над эмоциональными выпадами.
svoy
это что за небритая физия?...туристы все разбегутся как только увидят эту бандитскую рожу...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter