Պետական բյուջե է մուտքագրվել մոտ 10 մլրդ դրամ հարկային եկամուտներ
«2008 թվականին հարկային եկամուտները, տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 17մլրդ. 271 մլն. դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 0.4 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 25.6 %-ով: Ընդ որում, պլան-առաջադրանքները կատարվել են բոլոր եկամտատեսակների գծով, բացառությամբ ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ բնապահպանական վճարների, որի վրա գործուն ազդեցություն է ունեցել «Բեյզ Մեթլս» ընկերության մուտքերի նվազումը:
Եթե 2007 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների մեջ այդ կազմակերպության մուտքերի տեսակարար կշիռը կազմել է 34 %, ապա 2008 թվականին այն կազմել է ընդամենը 17.4 %: Սակայն, չնայած դրան, նախորդ տարվա համեմատ բոլոր եկամտատեսակների գծով արձանագրվել է զգալի աճ»,-այսօր այս տվյալներն է հրապարակել ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը` այսօր կայացած խորհրդակցության ժամանակ: Նա միաժամանակ փաստել է, որ «Բեյզ Մեթլս» ընկերության մուտքերը հաշվի չառնելով` պետական բյուջե է մուտքագրվել 10 մլրդ 240 մլն դրամ հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 55.8 %-ով: Խորհրդակցության ժամանակ խոսվել է նաեւ ոլորտում ստվերի կրճատմանն ուղղված կատարված աշխատանքների մասին: Հարկային ծառայության ներկայացուցչի տեղեկացմամբ 2008թ. ընթացքում հարկային պետական ծառայության ստորաբաժանումների կողմից իրակականցվել է 1295 ստուգում: Նա նաեւ շեշտել է նաեւ, որ նախորդ 2006 եւ 2007թթ. համեմատ 2008թ, հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումներով բյուջե մուտքագրված գումարների տեսակետից արձանագրվել է զգալի աճ` 2006 թվականի ցուցանիշը գերազանցելով 2,5, իսկ 2007թ. ցուցանիշը` 2,7 անգամ: «Վերահսկողական աշխատանքների կազմակերպման գործընթացում առանձնակի ուշադրություն է դարձվել առեւտրի ոլորտում ստվերային շրջանառույթների բացահայտման եւ կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այդ մասին են վկայում 2008թ. ընթացքում հարկային պետական ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացված 344 հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ստուգումները: Արդյունքում 2-րդ եւ ավելի հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար 5 օրով կասեցվել է 18 օբյեկտի, 10 օրով` 4 օբյեկտի գործունեությունը»,-ավելացրել է հարկային ծառայության ներկայացուցիչը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել