HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետն ընդունել է համահայկական խաղերում Երեւանի պատվիրակության անդամներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է օգոստոսի 13 -21 ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերի Երևան քաղաքի մարզական պատվիրակության անդամներին և բացման շքերթը գլխավորող 10 հանրաճանաչ մարզիկներին: 

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ երևանցի մարզիկներն այս մարզական ստուգատեսում հերթական անգամ աչքի կընկնեն լավ արդյունքներով և հատկանշել, որ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, քանի որ բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, Երևանում անցկացվող մարզական միջոցառումները խթան կհանդիսանան  նաև մայրաքաղաքն ավելի ճանաչելի դարձնելու առումով: 

10 մարզաձևերի 12 հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են թիմերի պատրաստվածության վիճակը, նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, ապահովված են մարզական հանդերձանքով և պատրաստ  են համահայկական 5-րդ  խաղերում պայքարել բարձր տեղերի համար: 

Հավաքական թիմերի մարզիչների բարձրացրած  խնդիրներից մի քանիսը տեղում լուծում են ստացել, առանձին հարցերի շուրջ տրվել են հանձնարարականներ: Քաղաքապետը կարևորել է հանգամանքը, որ թիմերի համալրման ու ֆինանսավորման  հարցում բացի քաղաքաքապետարանի  աջակցությունից անհրաժեշտ է փոխշահավետ առաջարկների տեսքով ներգրավել նաև բիզնես ոլորտը: 

Երևանի քաղաքապետը մարզական պատվիրակության անդամներին ևս մեկ անգամ մաղթել է հաջող մրցելույթներ ու նշել, որ անձամբ հետևելու է համահայկական 5 րդ խաղերի ընթացքին և մարզիկների հետ  կհանդիպի արդեն մարզահրապարակներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter