
Սեւանում ջրահեղձ լինելուց փրկել են Իրանի քաղաքացուն
Երեկ՝ ժամը 16.15-ի սահմաններում, Սևանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3 մ հեռավորության վրա ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1987 թ. ծնված Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սևան քաղաքի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել