HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին համաշխարհային ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 22-ից -24- ը  Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) ՀՀ Սփյուռքի նախարարության  աջակցությամբ նախատեսում է Երևանում անցկացնել AJA  առաջին համաշխարհային  ցուցահանդեսը, որը նվիրվում է  Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին:

ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ անդրանիկ ցուցահանդեսը  իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, իսկ բովանդակությամբ՝ բարեգործական ուղղություն ունեցող միջոցառում է, որին  մասնակցելու են հայազգի ոսկերիչներ  աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսատսանից, Ֆրանսիայաից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ:

 “Yerevan Show”-ին  մասնակցելու պատրաստակամություն են  հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan,  Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery  և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

Ցուցահանդեսին, ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում  անցկացվելիք` «AJA-ի  դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը   միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովին,  ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական  արվեստը պատմական հայրենիքում ներկայացվելու է  իր ամբողջ բազմազանությամբ: 

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև  բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի  հետ համատեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter