«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը դատի է տվել «Չեխական ավիաընկերություններին»
ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դիմել է դատարան` միջազգային ավիաընկերություններից մեկի դեմ: Երեկ թերթի հետ զրույցում նա հաստատել է, որ դատի է տվել «Չեխական ավիաընկերություններին»` փոխհատուցման պահանջով:
Պարզվում է` Դավիթ Հարությունյանը տուժել է ավիաընկերության գործունեությունից. վնասվել է Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու թե որքան է կրած վնասը, Դավիթ Հարությունյանը չասաց: Թերթը տեղեկացել է, որ հայցն ընդունվել է վարույթ, այն քննելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել