HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար ակնաբուժական ծառայություններ Հայաստանում եւ Ղարաբաղում

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ իրագործվող "Առաջնային բուժօգնության և Ակնաբուժական ծառայությունների դաշինք" ծրագրի շրջանակներում 2008թ. ակնաբուժական ծառայություններ մատուցեց Հայաստանում եւ ԼՂՀ-ում:

2008թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում, Երևանի Աջափնյակ և Արաբկիր համայնքներում, ինչպես նաև առանձին ծրագրով ԼՂՀ-ում զննվել է 37800 մարդ, այդ թվում` մոտ 23400 երեխա: Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել 1086 մարդ: Բաժանվել է 6000-ից ավելի ակնոց: Բացի այդ, ՀԱՆ-ի և Հայկական միջազգային օֆթալմիկ միության համագործակցությամբ ակնային զննումներ են անցկացվել Երևանի, Սևանի և Կոշի կալանավայրերում:

Հայաստանի մարզերի և Երևանի պոլիկլինիկաների մոտ հիսուն ակնաբույժներ մասնակցել են ակնաբուժական վերապատրաստման ծրագրին: Վերապատրաստումն իրականացվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և Կրթությամբ զարգացման ակադեմիայի համագործակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հովանավորվող Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում:

2009-ին ՀԱՆ-ի բժշկական խմբերը ձմռան ամիսներին կաշխատեն Երևանի անապահով համայնքներից մեկում: Գարնանից սկսած ՀԱՆ-ը բուժօգնության աշխատանքներ կծավալի Կոտայքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում:

Մեկնաբանություններ (2)

Արմինե Բաբաջանյան
Նախապես Շնորհակալություն☺️
Արմինե Բաբաջանյան
Բարև Ձեզ խնդրում եմ, որ օգնեք մեզ վիրահատենք պապիկի աչքերը կատարաղտ է մոտը☺️

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter