HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-ին էներգիայի կորուստների տոկոսը չպիտի գերազանցի 15-ը

Էներգետիկ համակարգի խնդիրներին էր նվիրված ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությունը`հանրապետության էներգետիկ համակարգի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ:

Խորհրդակցությունում ամփոփվեցին 2008թ. արդյունքները եւ ներկայացվեցին հաջորդ տարվա անելիքները£ Կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանի տեղեկացմամբ` այս տարի էներգահամակարգում տեխնիկական կորուստները 2006-ի համեմատությամբ նվազել են 9.6 տոկոսով, եւ տարվա ընդհանրական ցուցանիշը կկազմի մոտ 15.7 տոկոս:

Վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցության ժամանակ գնահատելով համակարգում իրականացված աշխատանքները` շեշտեց, որ արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն: Նա դժգոհեց հիմնականում Մարտակերտի, Ասկերանի եւ Հադրութի շրջանների ստորաբաժանումների գործունեությունից: Առավել խիստ քննադատության արժանացավ Մարտակերտի շրջանի էներգահամակարգի վիճակը, որը, ըստ վարչապետի անընդունելի է:

Նա հիշեցրեց, որ առաջին խորհրդակցության ժամանակ հայտնել է իր դժգոհությունը եւ տվել ժամանակ` թերությունները շտկելու համար, սակայն վիճակը չի փոխվել: Ասկերանի եւ Հադրութի շրջաններում էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք կազմում են 16,4 տոկոս, վարչապետը նույնպես բավարար չի համարում: Նրա խոսքերով` անելիքներ կան նաեւ Մարտունու, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում, եւ բոլոր շրջաններում պետք է կորուստներն ավելի նվազեն, քանի որ կորուստների պատճառով սակագին է բարձրանում, ոլորտում ներդրումներ չեն կատարվում եւ այլն: Արա Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ 2009-ին կորուստների տոկոսը չպիտի գերազանցի 15-ը: Նա նաեւ պահանջեց ժամանակին կազմել ու ներկայացնել 2009թ. համակարգի զարգացման ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter