HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրախորհրդարանի նախագահը Հայաստան չի գա. պայմանավորվածություններ ունի

Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի նամակը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Պարոն Հովիկ Աբրահամյանին

Հարգելի նախագահ, սիրելի Հովիկ,

Շատ շնորհակալ եմ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության պաշտոնական հանդիսություններին  ներկա գտնվելու Ձեր  հրավերի համար:

Ես մեծապես գնահատում եմ այս հրավերը, եւ ինձ համար մեծ պատիվ կլիներ Ձեզ միանալ այս հիշարժան եւ կարեւոր իրադարձության առիթով: Ցավոք, նախնական կարեւոր պայմանավորվածությունների պատճառով չեմ կարողանա այցելել Հայաստան:

Այնուամենայնիվ, հաճույքով տեղեկացնում եմ Ձեզ, որ արդեն խնդրել եմ փոխնախագահ Լիբոր Ռուչեկին ներկայացնել ինձ եւ Եվրոպական խորհրդարանը այս հատուկ առիթով:

Թույլ տվեք օգտվել ընձեռված հնարավորությունից եւ Ձեզ հղել Հայաստանի անկախության վերականգնման 20-րդ տարեդարձի կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքները: Ես իրապես գնահատում եմ այն կառուցողական եւ օգտակար հանդիպումները, որոնք մենք ունեցանք  մայիսի 18-ին Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, որոնց շնորհիվ էլ ավելի ամրապնդվեցին հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի միջեւ: Ես պատիվ ունեցա իմ հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` այցելելով  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մաղթում եմ Ձեզ  ամենայն հաջողություն Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության ամրապնդման գործում:  Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ հիացմունքը եւ լիակատար աջակցությունը այս հիմնարար արժեքները տարածելու Ձեր կարեւոր ջանքերին, որոնք մեր մայրցամաքի հիմնարար սկզբունքներն են:

Անկեղծորեն եւ անձնական խորին հարգանքով,

Եժի Բուզեկ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter