HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորին Ղարաբաղում արտակարգ դեպքերի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է

2008-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ այս տարվա հունվարի 7-ը ԼՂՀ փրկարար ծառայության հերթապահ մասում գրանցված դեպքերը նախորդ տարիների համեմատ քիչ էին: Այս մասին Հետքին հայտնել է ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը:

Նրա խոսքերով, նշված օրերին հանրապետության տարածքում գրանցվել է հրդեհի բռնկման 2 դեպք` երկուսն էլ հունվարի 3-ին (մեկը Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում,առանց նյութական վնասի, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միակցումը, մյուսը Հադրութ քաղաքի բնակելի տներից մեկի ցախանոցում, մասնակիորեն այրվել է ցախանոցը, հրդեհի բռնկման եւ պատճառած նյութական վնասի չափը ճշտվում է): Արմեն Նարիմանյանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով տեղի է ունեցել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ: Նշված դեպքերի առումով, ըստ Ա.Նարիմանյանի, փրկարար ծառայություն են դիմել 2 անգամ. դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքի Բեկզադյան փողոցում շրջվել է Միցուբիշի ջիպ մակնիշի մեքենա, իսկ հունվարի 1-ին «Հոռին տակ» տեղանքում, որը գտնվում է Ստեփանակերտի մոտակայքում, շրջվել է Ինֆինիտի մակնիշի ավտոմեքենա: Երկու դեպքում էլ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter