«Արցախի ամենամեծ հարստությունը երիտասարդությունն է»
Ֆրանսահայ Բրիջիդ Լլուար Քերաքյանն ու ընտանիքը պատահական են հայտնվել այսօր Գանձասարում տեղի ունեցած կրակվառման հանդիսավոր արարողությունը: Դա իրենց համար ուղակի հաճելի անկնկալ է եղել: Նա զավակների հետ եկել է Արցախը տեսնելու, և այսօր Գանձասարի այցելությունը պարզապես իրենց շրջագայության մեջ էր մտնում:
«Շատ ենք տպավորված Արցախով, իսկ մեր ֆրանսիացի բարեկամները հիացած են: Կուզենք անպայման նորից գալ»,- ասաց Բ.Լ. Քերաքյանը:
Ջահը վառելու պատիվը տրվել էր սամբոյի եվրոպայի և աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին: Գանձասարի Հավհաննես Մկրտիչ եկեղացում, Պարգև սրբազանի օրհնությմաբ, վառեցին ջահը, որը մարզիկները, իրար փոխանցելով, պիտի հասցնեն Երևան:
Արցախից այս տարի, ըստ ԼՂՀ Սպորտի պետական կոմիտեի տեղեկատվության, Համահայկական խաղերին կմասնակցի 94 մարզիկ 6 մարզաձևերում:
Ֆրանսիայի Լամար քաղաքի փոխքաղաքապետ Ժան Քեյայան առաջին անգամ է Արցախում: Նա խոստովանում է, որ կրակվառման արարողությունից տպավորված է:
«Արցախն ինձ շատ է դուր եկել տեղի ժողովուրդը շատ լավն է, իսկ երիտասարդներն էլ շատ են: Արցախի ամենամեծ հարստությունը երիտասարդությունն է»,-ասում է Ժ. Քեյայանը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օկուսան Միրզոյանը, ողջունելով միջոցառման գաղափարն, ասաց, որ դրա լավագույն միջոցն էր ցույց տալ, որ համահայկական խաղերը չի սահմանափակվում մի քաղաքով, այլ ողջ հայությանն է:
«Շատ անգամ եմ ականատեսն եղել, թե ինչպես սփյուռքահայ մարզիկներ, ովքեր խաղերի առաջին օրերին այնքան էլ լավ չէին խոսում հայերեն և Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեին, խաղերի վերջում վերդառնում են իրենց տները շատ ավելի վարժ հայերենով ու Հայաստանի մասին ավելի շատ գիտելիքներով»,-ասում է մարզիկը:
Համահայկական 5-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 13-ին Երևանում և կտևեն մինչև օգոստոսի 24-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել