HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

850 կրակոց

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահները հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից` շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ:

Մասնավորապես, ապրիլի 14-ին` ժամը 10:15 րոպեից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռ և 9 մարտական ուղղաթիռ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա:

ՊԲ հակաօդային ուժերը ժամանակին հավաստանշել են թռիչքային բոլոր թիրախները և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է` ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter