Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է 200 անգամ
Հուլիսի 23-ից 30-ը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի՝ առաջնային գծում, բացի «AK» տիպի հրաձգային զինատեսակներից, թշնամին կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և «ПК» ու «ДШК« տիպի գնդացիրներ:
«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել