Շվեյցարիայում բացվել է հայ երիտասարդ նկարչուհիների ցուցահանդեսը
Օգոստոսի 25-ին Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանին նվիրված ֆիլմ Հայաստանի անկախության 20-ամյակին և հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շրջականերում:
Սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայում կներկայացվի Հայաստանում շվեյցարական KASA և Արևամանուկ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը, իսկ հոկտեմբերի 8-ին' հայկական ավանդական խոհանոցը:
Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շվեյցարիայի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում բացվել է հայ երիտասարդ նկարիչներ Արևիկ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի և մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:
Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական և հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը: Ելույթներ ունեցան ցուցահանդեսի կազմակերպիչները' նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել