«Հայկական ժամանակ». հիմա ով է հրեշը
Ախթալայի և շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչ ստորագրել է «Ախթալայի ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագիրը, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի: Ստորագրությունները կցված են քրգործին և կազմում են 1,5 հատոր: Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ:
Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ գործում առկա են իր պաշտպանյալին սատարող ստորագրություններ:
Սերոբ Տեր-Պողոսյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից:
Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ և երիտասարդներ են, և նրանց ծնողները դատարանում ոչ միայն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ բողոք չեն ներկայացնում, այլև նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում՝ իրենց ֆինանսապես օգնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել