
25.2 մլն դոլար. Մոսկվայի դատարանը ևս մեկ որոշում է կայացրել «Նաիրիտի» դեմ
Մոսկվայի արբիտրաժային դատարանը այսօր բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝ «Նաիրիտ գործարանից» 25,2 մլն դոլար բռնագանձելու հայցը: «Նաիրիտ գործարանը» «Ռայնովիլի» վարկի երաշխավոր է հանդես եկել, այդ պատճառով նրա դեմ էլ է հայց ներկայացվել՝ շուրջ 16,8 մլն դոլարի չափով տոկոսները գանձելու նպատակով, ինչպես նաև 8.4 մլն դոլար՝ տույժերը:
Ինչպես հաղորդում է rapsinews.ru-ն, այս գործը նույնպես լսվել է առանց գործարանի ներկայացուցչի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր նաև Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս գումարները առաջացել են «Ռայնովիլի»՝ Միջպետական բանկից վերցրած 70 մլն դոլար վարկի պատճառով:
Ի սկզբանե Միջպետական բանկը ներկայացրել էր շուրջ 25,2 մլն-ի հայցապահանջ գործարանի դեմ, սակայն Մոսկվայի դատարանը վերադարձրել են այն՝ պատճառաբանելով, որ գործը չի կարող քննվել ՌԴ-ում, այլ պետք է քննվի այն երկրում, որտեղ գործարանը գտնվում է: Սակայն որոշումը բողոքարկվել էր, և վերադաս ատյանը ետ էր վերադարձրել նոր քննության: Եվ ահա այսօր Մոսկվայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել:
Թե «Ռայնովիլի», թե «Նաիրիտի» պատրավորությունները ամբողջությամբ կրելու է գործարանը, որովհետ, ինչպես արդեն գրել ենք, «Նաիրիտը» դարձել է «Ռայնովիլի» բաժնետերը: Այդ մասին համառորեն չի խոսում ոչ «Նաիրիտի» ղեկավարությունը, ոչ էլ գործարանի 10 տոկոս բաժնեմասի սեփականատեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել