HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերսեդեսը» շրջվել է ձորը. տուժածներ չկան

Երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան-Պտղնի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ տեղում պարզել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Մաթևոսյանին պատկանող «Մերսեդես Ե-320» մակնիշի 26 ՕՏ 980 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Դեպքի վայր ժամանած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների համատեղ ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մաս»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter