HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանում փրկարարները մարդ են փրկել

Երեկ՝ ժամը 13:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևանի «Հանրային» լողափում` ազդալողանի մոտակայքում, Սևանի ջրափրկարարների կողմից նկատվել է մի քաղաքացի, որը դժվարանում է լողալ և գտնվում է խուճապի մեջ:

Անմիջապես ջրափրկարարներ Ա. Հարությունյանն ու Ա. Գևորգյանը մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Երևանի բնակիչ, 1981թ. ծնված Ազատ Հովհաննիսյանին: Ափին ջրափրկարարների և բուժծառայության աշխատակիցների կողմից Ա. Հովհաննիսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը:

«Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է»,- հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter