HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյան. «Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին»

Ռուսաստան-Հայաստան (2:0) ընկերական խաղից հետո, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն ասաց հետեւյալը.

- Ի՞նչ բացեր տեսաք հավաքականի խաղում:

- Ճիշտն ասած, ես երեկ ասացի, որ այս պահին դժվար է գնահատական տալ: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ուներ խաղային պրակտիկա:

- Ռուսաստանի հետ երեք տարի առաջվա եւ այսօրվա խաղում, ի՞նչ տարբերություններ տեսաք:

- Դժվար է ինչ-որ բան ասել: Իրենք փորձում էին ինչ-ոչ բան անել, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ, դժվար է ինչ-որ բան անել:

- Այսօրվա խաղից ելնելով, ինչ կասեք Ռուսաստանի իրական ուժի մասին:

-Ռուսաստանը շատ որակով թիմ է: Նրանց թիմային խաղը շատ որակով է: Ռուսաստանն աշխարհի առաջնությունում խմբից դուրս գալու  շանսեր ունի:

- Եվրո-2016-ում Հայաստանը բարդ խմբում է…

- Ես ապագայի մասին չէին ցանկանա խոսել:  Միայն հաջողություն կմաղթեմ Հայաստանին:

- Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:

- Ոչինչ:

- Մտածո՞ւմ եք երբեւէ հավաքական վերադառնալու մասին:

- Այս պահին եկեք բոլորս ցանկանաք, որ Հայաստանի հավաքականը հասնի իր նպատակներին:

- Կարծրատիպ կա, որ Հայաստանը ընկերական խաղերին վատ է խաղում, իսկ պաշտոնականներին ավելի լավ է հանդես գալիս: Ի՞նչով է պայմանավորված այս ամենը:

- Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի կամ Անգլիայի հավաքականների մոտ եւս կա նման խնդիր: Նրանց մոտ էլ զգացվում է տարբերություն ընկերական եւ պաշտոնական խաղերի միջեւ:

- Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը հարկադրվա՞ծ էր:

- Այո:

- Գո՞հ էիք Կրասնոդարում երկրպագուների աջակցությունից:

- Այո, գոհ եմ:

- Ընդհանուր առմամբ Կրասնոդարից  ի՞նչ տպավորություններ ունեք:

- Մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալություն: Հաճելի էր: Երեկ, երբ զբոսնում էինք, մարդիկ գալիս էին, հաջողություն մաղթում: Ընդհանրապես, Ռուսաստանում միշտ էլ հաճելի է խաղալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter