HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զավեն Իգիթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն ու օլիմպիական ուղեգիր նվաճել

Այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներից Զավեն Իգիթյանը Մոսկվայում մասնակցել է Եվրոպայի պատանիների առաջնությանը, որի ժամանակ խաղարկվում էր Պատանեկան օլիմպիական խաղերի  ուղեգիր:  Վարժությանն ընդհանուր թվով մասնակցել է 43 մարզիկ: Օլիմպիական ուղեգիր կարող էին ձեռք բերել 1-6-րդ տեղ գրաված մարզիկները: Oդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զ. Իգիթյանը խոցել  է  571  միավոր  և  զբաղեցրել  եզրափակիչ  8-նյակի 5-րդ հորիզոնականը:

Եզրափակչում տեղ են գտել 5 երկիր ներկայացնող 8 մարզիկ, յուրաքանչյուր երկիր կարող էր  ձեռք բերել միայն մեկ ուղեգիր և այսպես, անկախ եզրափակչի արդյունքից, Զ. Իգիթյանը ձեռք է բերել Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

Զ. Իգիթյանն եզրափակչում անպարտելի է գտնվել և նվաճել Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալ: 200,0 միավորով նա առաջինն էր, 2-րդ տեղում՝ 198,4 միավորով ուկրաինացի Պավլո Կորոստյլովը, իսկ 3-րդում՝ 177,6 միավորով բուլղարացի Ալեքսանդր Թոդորովը: Մրցումների երեկվա սցենարը գրեթե նույնությամբ կրկնվեց այսօր, որին գումարվեց ոսկե մեդալը: Այսպես, Հայաստանն հրաձգությունից ունեցավ Պատանեկան օլիմպիական խաղերի 2 մասնակից. Հրաչիկ Բաբայանն ու Զավեն Իգիթյանը օգոստոսին Նանջինգում կներկայացնեն հայկական եռագույնը:

Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: Զավեն Իգիթյանը Զինաիդա և Յուրի Սիմոնյանների հրաձգության մարզադպրոցի և կրթության և գիտության նախարարության Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է, նրա անձնական մարզիչն է հայրը՝ Խորեն Իգիթյանը:

Հայաստանի հավաքականը կազմված է 9 մարզիկից, ովքեր Եվրոպայի առաջնությանը տարբեր տարիքային խմբերում կմասնակցեն մինչև մարտի 6-ը:

Այս մասին հայտնում են հրաձգության ֆեդերացիայից: 

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
ԿԵՑՑԵՔ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter