HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոֆիայում հարգեցին Սումգայիթյան զոհերի և Գուրգեն Մարգարյանի հիշատակը

Փետրվարի 28-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 26-րդ տարելիցի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հիշատակին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկացնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանատան մամլո կենտրոնը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:

Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, որը մասնավորապես նշեց, որ հայ ազգաբնակչության նկատմամբ դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն: «Միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական դեռևս չի տվել կատարվածին, մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և իրողությունը խեղաթյուրելու ուղղությամբ»,-իր խոսքում ընդգծեց դեսպան Սհոյանը:

Ելույթ ունեցան «Հայ դատ» հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր