HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել շինարարության թեմայով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին: 

Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:
Նախագահը կարեւորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ եւ որակյալ կատարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը: 

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter