
Նաիրա Կարապետյանը` Արմեն Ռուստամյանին. «Նողկալի է, պարոնայք, նողկալի է»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` Հրայր Թովմասյանին հասցեին հնչեցրած արտահայտությանը` ասելով. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում հրապարակավ հայհոյել են տիկին Հերմինե Նաղդալյանի ներկայությամբ, տիկին Նաիրա Զոհրաբյանի ներկայությամբ, տիկին Լյուդմիլա Սարգսյանի ներկայությամբ, իմ կողմից շատ հարգված մյուս տիկնանց ներկայությամբ, դահլիճում գտնվող դպրոցական երեխաների, երիտասարդ լրագրողների ներկայությամբ»:
Ն. Կարապետյանը նշեց, որ ժամանակը շատ դաժան մի հատկություն ունի, այն անողոքաբար ոչնչացնում է փաթեթավորումը և պահում է միայն էությունը, իսկ էությունն այն է, որ երեկ պատգամավորը հայհոյել է խորհրդարանում. «Մեր նման հասարակություններում հայհոյանքը չի մոռացվում: Նողկալի է, պարոնայք, նողկալի է»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել