
Շարմազանով. «Ո՞նց եք, հանրապետականներ»
Այսօր Ազգային ժողովի հերթական առօրյան սկսեց անթաքույց աշխուժությամբ: Նիստը դեռևս չսկսած՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներն ավանդական ձևով իրար ձեռք սեղմեցին, ողջագուրվեցին: Իսկ օրը նրանց համար տարբերվում էր այն հանգամանքով, որ շնորհավորում էին իրենց կուսակից պատգամավորի` Հովհաննես Սահակյանի ծննդյան օրը:
Մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դահլիճում շատ բարձր ձայնով դիմելով հանրապետականներին, ասաց. «Ո՞նց եք, հանրապետականներ»: Նրա հարցը, սակայն, անպատասխան մնաց, թերևս դրան խանգարում էր հանրապետականների էնտուզիազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել