HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը տարածել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի ուղերձը՝ ուղղված Ուկրաինայի քաղաքացիներին, որում վերջինս ասել է, որ «մարդկային կյանքից ավելի կարեւոր բան չկա»:

Նախագահը միաժամանակ նշել է, որ պատրաստ է ոչ միայն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, այլեւ նախաձեռնել փոփոխություններ՝ վերադառնալու 2004 թվականի Սահմանադրությանը, որով լիազորությունները կվերաբաշխվեն հօգուտ խորհրդարանական հանրապետության:

Նա նաեւ Ազգային վստահության կառավարության ձեւավորման գործընթացի մեկնարկի մասին է հայտարարել:

Իր այս որոշումը նախագահը պատճառաբանել է իբրեւ ժողովրդի եւ Աստծո առջեւ իր պարտքի կատարում՝ հանուն պետության, մարդկանց կյանքի եւ խաղաղության պահպանման:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter