HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 19-ին հանդիպեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին՝ պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Բրիտանիայի Համայնքների և Լորդերի պալատների պատգամավորները նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին Հայաստանում իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանի հարավային երկաթուղի  խոշոր ծրագրերի ընթացքի մասին:

Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ նախարարը նշեց, որ այդ ծրագիրը խոշոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար:

«Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել, պատրաստ է երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Ծրագիրը  հնարավորություն կտա  ամենակարճ և հարմարավետ ճանապարհով Ասիան կապել Կենտրոնական Եվրոպային»,-ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի նշանակությունը: Նշվեց, որ 556 կմ երկարություն ունեցող ճանապարհը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ: Նախարարի խոսքով՝ Առաջին և Երկրորդ տրանշերում այժմ ընթանում են կոնկրետ աշխատանքներ, որոնք իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց նաև բրիտանական խորհրդարանի պատգամավորներին հետաքրքրող տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող հարցերին։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter