Լուսավորման երթ` ընդդեմ կուտակայինի
«Դեմ եմ» թիմը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով) և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման երթը:
Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության հրապարակ:
Երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,
2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:
Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել