
Ազգային ժողովում տեսախցիկները տեղադրվել են
Ազգային ժողովի միջանցքներում արդեն տեղադրվել են տեսախցիկները: Դրանք դեռևս չեն գործարկվել, և ինչպես ասաց բանվորներից մեկը՝ «միացումները շուտով կանեն»: Օրինակ, ԱԺ երկրորդ հարկում՝ գրադարանի հարևանությամբ, տեսախցիկները տեղադրվել են բավական մոտ, այնպես, որ ամբողջ անցուդարձը տեսանելի լինի:
Հիշեցնենք, որ տեսախցիկների ձեռքբերման համար հատկացվել էր 4,6 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր տեսախցիկի գինը 31.000 դրամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել