HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բամբիռը» սկսում է ամերիկյան շրջագայությունը

Գյումրիից եկած այս խումբը՝ «Բամբիռը», սկսում է ամերիկյան շրջագայություն այս տարվա մարտ ամսին: Նրանք կժամանեն Լոս Անջելես, այնուհետև կուղևորվեն Տեխասի Օստին քաղաք՝ մասնակցելու SXSW փառատոնին, որն իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում: «Բամբիռ»-ն առաջին խումբն է Հայաստանից, որ հրավեր է ստացել SXSW փառատոնից: Այստեղ երաժիշտները ելույթ են ունենում միջազգային բազմաշերտ հանդիսատեսի առաջ, որը ներառում է պրոդյուսերներ, մենեջերներ, երաժշտության ոլորտում պրոֆեսիոնալներ և իհարկե երաժիշտներ:

Խումբը հրավիրվել է Չիկագո՝ ձայնագրելու ձայնասկավառակ՝ Օստինում իրենց ելույթից հետո: Նրանք կնվագեն Լոս Անջելեսում, Օստինում, Չիկագոյում, Բոստոնում, Նեշվիլում, Նյու Յորքում և այլուր: 

Այս շրջագայությունը իրականացնելու համար Բամբիռը սկսել է քարոզարշավ IndieGoGo կայքում, որն անմիջական համագործակցության հնարավորություն է տալիս խմբի և հանրության միջև:

ԱՄՆ մեկնելուց ու իրենց շրջագայությունը սկսելուց առաջ խումբը հանդես է գալու հրաժեշտի երեք համերգով՝ փետրվարի 15-ին Ուլիխանյան ակումբում, փետրվարի 21-ին` Մյուզիք Ֆեքթորի ակումբում, իսկ երրորդ համերգի մանրամասները հայտնի կլինեն շուտով:

Այսպիսով՝ լինելով առաջին խումբը, որ հրավեր է ստացել SXSW փառատոնից, «Բամբիռը» մեծ առաջընթաց կբերի տարածաշրջանին իր ներկայությամբ: SXSW փառատոնը իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում: Լինելով Հարավային կովկասի ժամանակակից երաժշտության ներկայացուցիչ՝ «Բամբիռը» կբերի ուշադրություն և հայտնություն այս տարածաշրջանին և հատկապես՝ Հայաստանին: Անցկացնելով 9 ամիս Իռլանդիայում և վերադառնալով Հայաստան՝ Բամբիռն ապացուցում է, որ արվեստագետը կարող է ապրել իր տանը՝ Հայաստանում՝ լինելով միջազգային արվեստի ակտիվ մասնակից:

2013 թվի դեկտեմբերին «Բամբիռը» ձայնագրել է իր երկրորդ ձայնասկավառակը՝ Winter Sessions, որը կթողարկվի 2014 թվի փետրվարին՝ խմբի ԱՄՆ մեկնելուց առաջ:

Իսկ ամերիկյան ձայնասկավառակը կլինի խմբի երրորդ պաշտոնական թողարկումը 2014 թվին:

Բամբիռ խումբը լեգենդար «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբի հետնորդն է: Խումբը ներկայացնում են Նարեկ Բարսեղյանը (երգահան, կիթառահար, երգիչ), Արման Քոչարյանը (երգահան, բաս-կիթառահար, երգիչ), Արիկ Գրիգորյանը (երգահան, ֆլեյտիստ, փողայիններ, երգիչ) և Վարդան Փարեմուզյանը (թմբկահար, երգիչ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր