HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործընկերները կհամատեղեն ջանքերը՝ Հայաստանում մանուկների առողջությունն ու սնուցումը բարելավելու նպատակով

Ս.թ. փետրվարի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը ստորագրեցին երկամյա ծրագրի համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը:

Վերջին Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց:  Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով:  Նորածինների և փոքր երեխաների առողջությունը կախված է լավ սնուցումից: Թերսնուցումը ավելացնում է ինֆեկցիոն հիվանդույթուններից մահացության վտանգը, ինչպես նաև խաթարում է ֆիզիկական և մտավոր զարգացումը:   

Հանրային առողջության այս խնդրին առճակատելու համար ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը կաշխատի ՀՀ Առողջապահության նախարարության և Ուորլդ Վիժն կազմակերպության հետ` Հայաստանին օժանդակելով երկրում մոր և մանկան առողջության հարցերի շուրջ: Հատկապես կարևորվելու են նորածինների և փոքր երեխաների սնուցումը, ինչպես նաև վիտամինների և հանքային նյութերի անբավարարության կանխարգելումը երեխաների սննդակարգում: Ծրագիրը կերակրման ճիշտ գործելակերպի վերաբերյալ կրթություն կապահովի և տեղական բուժհաստատություններին կաջակցի ամբողջ երկրում, ներառյալ գյուղական բնակավայրերում, երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայություններ տրամադրել:

Գործընկերները նաև կանդրադառնան համայնքային, մարզային և ազգային մակարդակով սնուցման մոնիտորինգի և գնահատման համակարգին, ինչպես նաև կաշխատեն բարելավել  ընտանիքի և համայնքի իրազեկությունը երեխաների խնամքի, սնուցման գործելակերպի, երեխաների աճի և զարգացման  վերաբերյալ` սնուցմանն առնչվող խնդիրների վաղ բացահայտումը դյուրին դարձնելու համար:

Այս նախաձեռնությունը սուր թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված համապարփակ ծրագրի մաս է հանդիսանում:  Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է  հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները: Առաջին 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցումը հսկայական ազդեցություն կարող է ունենալ երեխայի աճի և ուսման կարողությունների վրա: Այն նաև կարող է խորը ազդեցություն թողնել համայնքների և երկրների երկարաժամկետ առողջության, կայունության և զարգացման վրա: 

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter