Վարչապետն ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ընկերության «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավան ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում: Իսկ հյուրերը ներկայացրել են «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Մասնավորապես, քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այդ համատեքստում, ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, կարևորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
***
«Հանիել գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով: Մեր երկրում ընկերության գործունեությունն իրականացվում է եվրոպական չափանիշների հիման վրա, ունի որակյալ մասնագետներ և ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով: «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնական արտադրաշուկան Երևանն է, ինչպես նաև Վանաձորը: Ընկերության մասնաճյուղ է բացվել նաև Ամասիա քաղաքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել