HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀՀ-ՌԴ՝ 8 տարի

Մարտի 29-ին «Կոնվերս-բանկի» Նոր Նորքի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի նախկին պետ, կապիտան Արթուր Հակոբյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Գործի նյութերով Արթուր Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար եւ խնդրել է իր նկատմամբ որքան հնարավոր է մեղմ վերաբերվել։

Համաձայն վկաների ցուցմունքների՝ 2011թ. մարտի 26-ին Արթուր Հակոբյանը զանգահարել եւ 100 հազար ՀՀ դրամ խաղադրույք է կատարել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի վրա եւ պարտվել։ Հենց այդ գումարը վճարելու համար էր նա գնացել ավազակային հարձակման։

Հակոբյանին սպառնում էր մինչեւ 15 տարվա ազատազրկում։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter