HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամանիդին փոխարինել է Բայբուրթին

Ինչպես տեղեկացնում են Վրաստանի հայ համայնքից, հունվարի 29-ին Վրաստանի նախագահը ներկայացրեց ազգային փոքրամասնությունների հարցերով իր խորհրդատուին: Խորհրդատուն դարձել է հույն Սոֆիո Շամանիդին: Հանդիպման սկզբում նախագահը նշեց, որ Վրաստանը տնտեսապես և մշակույթով ուժեղ է դարձել ազգային փոքրամասնությունների մասնակցության շնորհիվ: «Վրաստանի եզակիությունը կայանում է ոչ միայն նրանում, որ իր քաղաքաներում և գյուղերում տարբեր ազգային պատկանելության մարդիկ ունեն մեկ նպատակ և ձգտում են դրան: Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում, որպեսզի պայմաններ ստեղծենք բազմաձևության զարգացման համար: Այս ամենը թույլ կտա մեր երկրին ամրանալ և ավելի ուժեղ դառնալ»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների հարցերով նոր խորհրդատուին, նա հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց չզգան երկրորդ կարգի քաղաքացիներ: «Ամենագլխավոր խնդիրն է նույնականության և ավանդույթների պահպանումը: Ես ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքային փորձ ունեմ, ես ինքս դրա ներկայացուցիչն եմ: Հիանալի գիտեմ նրանց խնդիրները, քանի որ ինքս ամեն օր հանդիպում եմ դրանց»,- հայտարարել է Սոֆիո Շամանիդին:

Կարևոր է նշել, որ հանդիպմանը անհայտ պատճառներով ներկա չէին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկա չէին նաև շրջանների ներկայացուցիչներ: Սրահում չկային նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:

Սոֆիո Շամանիդին գիտությունների դոկտոր է, ժամանակակից հույն բանասիրության պրոֆեսոր Թբիլիսիի պետական համալսարանում: Մի քանի գիտական աշխատանքների հեղինակ է:

Հիշեցնենք, որ մինչ սա նշված պաշտոնը զբաղեցնում էր ազգությամբ հայ Վան Բայբուրթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter