HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ Հրազդանում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի անցկացման կազմկոմիտեի նիստ: Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը՝ դահուկ, լեռնադահուկ և սնոուբորդ նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձևը՝ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նիստի ընթացքում Ի. Զաքարյանը  Կամզկոմիտեի անդամներին տվել է համապատասխան հանձնարարկաններ՝ ձմեռային առաջին խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետին, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին հանձնարարել է ստեղծագործական խմբի աշխատանքները սկսելու առաջին իսկ պահից մինչև խաղերի ավարտը սահմանել շուրջօրյա հերթապահություն: Ինչպես ամառային խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, անգամ ավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարվել է օդանավակայանում մասնակիցների ժամանման և դիմավորման համար առանձնացնել  «կանաչ գոտի»: Համահայկական ձմեռային առաջին խաղերի կազմկոմիտեն ստեղծվել է ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերին 31-ի թից 1211-Ա որոշման հիման վրա:

Ի.Զաքարյանը ներկայացրել է նաև ստեղծագործական խմբին՝խաղերի բեմադրող ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանն է, ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը, նկարիչ ձևավորողը Բագրատ Դիվանյանը: Խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն հեռուստաընկերություններով

2014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորը կընդունի ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների, որոնք կհյուրընկավեն Ծաղկաձորում:

Այս մասին հայտնում է ՀԽՀԿ լրատվական ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter