Կեսգիշեր
Կեսգիշեր
[Փետրվար 04, 2008]
Անտառը՝
արահետի մոտ նստած.
այնտեղ սկսվում է գիշերը,
ճախրում են ամառային
երազները
ձկների փայլուն մարմիններով,
մինչ
գետը, սիրահարված գեղջկուհի,
երգում է։
Արահետի եզրին՝
մի դեզ,
որպես հավատարիմ ձի՝
կանգնած,
քամին շոյում է նրա
ծղոտե բաշը։
Լուսինը՝ երկինք նետված,
ոսկե վահան,
եւ
ես՝
խոտերի մեջ փռված
որպես խոցված
սրամարտիկ.
ինձ վրա գրոհել են
աստղերը։
Վերելք
Ճանապահի փոշու մեջ.
սարալանջից պոկված՝
օրորվում են երեկոները։
Գետը
երջանկություն է մաղում
ավազներից.
լսողության ճանապարհով՝
մի կրունկ,
ցանկության ճանապարհով՝
աչքեր.
ելնում է մարգագետինը
ու փռվում
լեռան լեզվի վրա։
Բազմահնչյուն ծաղիկների ղողանջը՝
քամուց կախված գլխաշոր,
երեկոների հետ օրորվում է։
Վահրամ Բայադյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել