HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուստա, ուստի կուգաս

Գեղեցիկ՝ ինչպես սիրտը,
Անբասիր՝ ինչպես նախկինում
Գալիս է 
ծիծաղս
Անձրեւների միջով, արձանների միջով ու անձավների,

Ժամանակը, այսինքն,
Չորրորդ չափում չէ ամեն ահրիմանի համար ու ներքինու
Այնտեղ ուր երգն անգամ երկրից է աճում
եւ ոչ թե բառերից ու ձայներից:

Կամ՝ հակառակը,
եւ նախորդը վերջինից չի տարբերվում ոչնչով,
այնտեղ ուր արեւի խավարումն անգամ
կատարվում է անձնապես քո հետ,

եւ տիեզերքի առանցքը
անցնում է մոտակա թնդանոթի միջով,
որի անկասկած հարեւանությամբ
արքաները դառնում են պոետ:

Կամ՝ հակառակը,
«ինծի թաղեք ալագյազներուն դոշին,
դու, երկուտառ լա՛ո,
կարոտ եմ մորս համբույրին»
եւ այսպես շարունակ...

Դժվար է, իհարկե,
գտնել սեւ այս ամենը հասունության սեւ, սեւ դրոշին,
առավելեւս, երբ հարսներն են ամուրի
եւ մանկության ընկերներն են պատանեկության պարոնայք:

Կամ՝ հակառակը:
Եւ լեզուն չէ՛ այլեւս հաղորդակցման միջոց.
անառիկի-խամաճիկի, հալալը հարամի,.

Եւ խնդրո առարկա 
Ծիծաղս
Շարունակում է գալ,
բայց արդեն միայն անձրեւների միջով,
Ու ես շարունակ փակում եմ աչքերս
ու տեսնում նույն քամին:


Սեւադա Բագրատունի (USTA) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter