
Սպիտակասարի լանջին կայծակից մահացել է 13-ամյա պատանին
Հուլիսի 23-ին՝ ժամը 19:55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռների Սպիտակասարի լանջին կայծակահարվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչներ, 1999թ. ծնված Ռոստամ Ազիզի և 1998թ. ծնված Սլավիկ Իշխանի Թամոյանները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Ս.Թամոյանը տեղում մահացել է, իսկ Ռ.Թամոյանը տեղափոխվել է Մարտունի քաղաքի «Բիբիջի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել