HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վոլգոգրադի պայթյունից երկու հայ է տուժել

Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:

Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն: 

Լուսանկարը՝ http://oblvesti.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter