
Ա.Մովսիսյան.«Մի վավերցրեք, կգնանք նոր բանակցությունների»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` դիմելով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ասաց, որ իրենից ակնկալում է անկեղծ պատասխան: «Չե՞ք կարծում, որ մասնավորեցման ցանկում չունենալով 20 % բաժնետոմսի հարցը, Դուք խախտել եք սահմանադրությունն ու օրենքը»,- ասաց պատգամավորը:
Ա. Մովսիսյանը, սակայն, մեջբերեց իր համար սովորական դարձած պատասխանները, որ եթե Հակոբյանը նկատի ուներ, թե ինչու իրենք գազի սակագինը սահմանի վրա բարձացնելու մասին բանակցությունները չեն ներկայացրել Ազգային ժողով, ապա իրենք պետք է ներկայացնեին այդ բանակցութունների արդյունքները: «Ինչ վերաբերում է 20 տոկոսի մասնավորեցմանը, որը մասնավորեցման ցուցակի մեջ չկար, այո, չկար, բայց դա եղել է բանակցությունների ընթացքում, և դրա համար էլ ներկայացրել ենք Ազգային ժողով: Եթե կգտնեք, որ մենք սխալ ենք արել, մի վավերցրեք, կգնանք նոր բանակցությունների»,- պատասխանեց նախարարը:
Իսկ պատգամավորն էլ արձագանքեց, թե չէր սպասում նման պատասխան և չէր կարծում, թե ՀՀ նախարարը կարող է ասել, որ ՀՀ արտաքին պարտքը կարող են գաղտնի պահել Ազգային ժողովից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել