HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018 թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը

2013թ. դեկտեմբերի 11-ին  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն ներկայացրեց Հայաստանի օժանդակության իր նոր հնգամյա ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց տնտեսական աճի, կառավարման, առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում երկկողմ համագործակցության հիմնական ռազմավարական  ուղղությունները: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր հատվածի  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տիկին Հիլիարդը նշեց, որ ռազմավարությունը հիմնական շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների, ինչպես նաև երկրի հիմնական տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական անցման խնդիրների գնահատման արդյունք է: «ԱՄՆ ՄԶԳ-ն մանրամասնորեն ուսումնասիրել և ընտրել է փոփոխությունների ներուժ ունեցող այն ոլորտները, որտեղ, ըստ շահագրգիռ կողմերի, ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ: Առաքելությունը ռազմավարությունը  դիտարկում է որպես տեղական կարողությունների զարգացման հնարավորություն` ուղղակիորեն համագործակցելով  ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ:  ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կընդլայնի մասնավոր-պետական ընկերակցությունների օգտագործումը, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը մեր ներկայությունից հետո և կկարողանան նաև ներգրավել Սփյուռքը»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ղեկավարը:

Գալիք հինգ տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների և ռեսուրսների հասանելիության ավելացմանը և նորարարության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի  ստեղծմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ Կառավարության հետ` ռազմավարական ռեսուրսների` ջրի և էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ:  Օժանդակությունը նաև ուղղված կլինի արդյունավետ քաղաքականության, տարածաշրջանային ինտեգրման ավելացման և ապագա աճի խթանմանն ուղղված արհեստավարժ աշխատուժի ստեղծմանը:

Վերջերս ստորագրված կառավարման և հանրային վարչարարության ոլորտի երկկողմ համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատելու է ՀՀ Կառավարության հետ` օգնելու Հայաստանին ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորել, ինչպես նաև ավելի պատշաճ արձագանքել  քաղաքացիների կարիքներին և ակնկալիքներին: ԱՄՆ ՄԶԳ-ն  նաև կհամագործակցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` բարելավելու շահերի պաշտպանության նրանց կարողությունները և ավելացնելու քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակման և վերահսկման հարցում: 

Առողջապահության և սոցիալական բարեփոխմների ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի  ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ` կայուն գործընկերներություններ ստեղծելու, մոր և մանկան և վերարտադրողական առողջության բարելավման, երեխաների թերսնուցման դեմ պայքարի և տուբերկուլոզի տարածման նվազեցման ուղղությամբ:  ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կշարունակի օժանդակել երկրի կենսաթոշակային բարեփոխումներին և կընդլայնի համագործակցությունը երեխաների բարեկեցությանն ուղղված բարեփոխումների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման ուղղությամբ: 

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter