HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դ!ԵՄ ԵՄ թիմը կոչ է անում պայքարել քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունների որոշման դեմ

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ազգային Ժողովի խմբակցություններին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, շարժումներին և խմբերին, բոլոր ընկերությունների աշխատակիցներին ու գործատուներին.

«2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Թեպետ Օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ»:

Հայտարարությունն ամբողջությամբ տես այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր