
ԱԺ փոխխոսնակը հրավիրում է դահլիճ՝ օրհներգը լսելու
Այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի վերջին օրն է: Նստաշրջանի փակումից առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այնինչ ԱԺ ասօրվա նիստը անցնում է կիսադատարկ դահլիճում: Քիչ առաջ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պատգամավորներին իրենց աշխատասենյակներից հրավիրեց դահլիճ: Ընդ որում՝ նա դա արեց երկու անգամ:
Ստացվում է, որ ՀՀ օրհներգը հնչելու է ԱԺ գրեթե դատարկ դահլիճում: Ահա այսպես էլ աշխատում են մեր ազգընտիրները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել